ՌԴ–ն պատրաստ է Հնդկաստանին ցանկացած քանակի «Ми-17В-5» ուղղաթիռ մատակարարել
Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ ցանկացած քանակի «Ми-17В-5» ուղղաթիռներ մատակարարել Հնդկաստանին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին հղումով:
Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ Հնդկաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է միջազգային ասպարեզում, ևկողմերը պատրաստ են երկկողմանի հարաբերությունների շարունակական դրական զարգացմանը:
Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական ուղղաթիռները դրական են դրսևորել իրենց Հնդկաստանում: Նշվում է, որ 2008թ. «Ռոսօբորոնէքսպորտ»-ը պայմանագիր է ստորագրել Հնդկաստանին 80 ուղղաթիռ մատակարարելու վերաբերյալ, որն իրագործվել է 2011-2013թթ.:2012-2013թթ. այդ պայմանագրին ավելացվել է ևս 3 հավելում՝ «Ми-17В-5» ուղղաթիռներ մատակարելու վերաբերյալ: Համաձայն այդ հավելումների՝ նախատեսվում էր ևս 71 ուղղաթիռ մատակարարել Ներքին գործերի նախարարության, օդային ուժերի և Հնդկաստանի նախագահի քարտուղարություն համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուղղաթիռները կմատակարարվեն մինչև այս տարվա վերջ:
ՌԴ–ն պատրաստ է Հնդկաստանին ցանկացած քանակի «Ми-17В-5» ուղղաթիռ մատակարարել
Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ ցանկացած քանակի «Ми-17В-5» ուղղաթիռներ մատակարարել Հնդկաստանին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին հղումով:
Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ Հնդկաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է միջազգային ասպարեզում, և կողմերը պատրաստ են երկկողմանի հարաբերությունների շարունակական դրական զարգացմանը:
Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական ուղղաթիռները դրական են դրսևորել իրենց Հնդկաստանում: Նշվում է, որ 2008թ. «Ռոսօբորոնէքսպորտ»-ը պայմանագիր է ստորագրել Հնդկաստանին 80 ուղղաթիռ մատակարարելու վերաբերյալ, որն իրագործվել է 2011-2013թթ.: 2012-2013թթ. այդ պայմանագրին ավելացվել է ևս 3 հավելում՝ «Ми-17В-5» ուղղաթիռներ մատակարելու վերաբերյալ: Համաձայն այդ հավելումների՝ նախատեսվում էր ևս 71 ուղղաթիռ մատակարարել Ներքին գործերի նախարարության, օդային ուժերի և Հնդկաստանի նախագահի քարտուղարություն համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուղղաթիռները կմատակարարվեն մինչև այս տարվա վերջ:
7or.am