Դոնալդ Տուսկ. «ԵՄ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը»
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տարածաշրջանային այցի շրջանակներում գտնվում է Բաքվում: Իլհամ Ալիևի հետ զրույցում Դոնալդ Տուսկն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը։ Այս մասին հաղորդում է Տուսկի մամուլի ծառայությունը.
–Թույլ տվեք ևս մեկ անգամ հիշեցնել, որ ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: ԵՄ-ն և նրա անդամ պետությունները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը, - ասել է նա՝ հավելելով, - ստատուս-քվոն անկայուն է, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնային մնալ ԵՄ համար: Մենք շարունակելու ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Հիշեցնենք՝ հուլիսի 20-22-ին Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը տարածաշրջանային այցով գտնվում էր Հարավային Կովկասում:

Աղբյուրը՝ «Zham.am»