2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է թվով 455 ստուգում, որից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային: Ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն և սահմանվել տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով: Թվով 45 ստուգում դեռևս ընթացքի մեջ է: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 44 դիտարկում և մշտադիտարկում, որից 30-ը՝ փաթեթավորված սննդամթերքի մակնշման պահման պայմանների և պիտանելիության ժամկետին ներկայացվող պահանջները գնահատելու, իսկ 14-ը՝ կենդանական ծագման մթերքի պահման պայմանների տեղափոխման և անասնաբուժական փորձաքննության իրականացման պահանջները գնահատելու նպատակով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ քաղաքացիներից ստացված ահազանգերի թիվն աճել է շուրջ 40 տոկոսով՝ կազմելով թվով 144 ահազանգ: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ժամկետանց սննդամթերքի իրացմանը, սննդամթերքի մակնշմանը և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը ներկայացվող պահանջների խախտումներին: Զգալիորեն աճել է նաև թեժ գծի միջոցով քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին տրվող խորհրդատվությունների քանակը: Հաշվետու ժամանակահատվածում տրվել է թվով 399 խորհրդատվություն՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով շուրջ 3.5 անգամ: Եվս մեկ անգամ խնդրանք-հորդորով դիմում ենք ՀՀ քաղաքացիներին խախտումներ նկատելու կամ բողոքներ ունենալու դեպքում ահազանգել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շուրջօրյա գործող թեժ գծին՝ +37410 206040 հեռախոսահամարով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Սահմանվել է տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով
2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է թվով 455 ստուգում, որից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային: Ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն և սահմանվել տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով: Թվով 45 ստուգում դեռևս ընթացքի մեջ է:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 44 դիտարկում և մշտադիտարկում, որից 30-ը՝ փաթեթավորված սննդամթերքի մակնշման պահման պայմանների և պիտանելիության ժամկետին ներկայացվող պահանջները գնահատելու, իսկ 14-ը՝ կենդանական ծագման մթերքի պահման պայմանների տեղափոխման և անասնաբուժական փորձաքննության իրականացման պահանջները գնահատելու նպատակով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ քաղաքացիներից ստացված ահազանգերի թիվն աճել է շուրջ 40 տոկոսով՝ կազմելով թվով 144 ահազանգ: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ժամկետանց սննդամթերքի իրացմանը, սննդամթերքի մակնշմանը և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը ներկայացվող պահանջների խախտումներին: Զգալիորեն աճել է նաև թեժ գծի միջոցով քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին տրվող խորհրդատվությունների քանակը: Հաշվետու ժամանակահատվածում տրվել է թվով 399 խորհրդատվություն՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով շուրջ 3.5 անգամ:
Եվս մեկ անգամ խնդրանք-հորդորով դիմում ենք ՀՀ քաղաքացիներին խախտումներ նկատելու կամ բողոքներ ունենալու դեպքում ահազանգել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շուրջօրյա գործող թեժ գծին՝ +37410 206040 հեռախոսահամարով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն