Հնդկաստանում կախարդության մեղադրանքով գլխատել են 63–ամյա մի կնոջ
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Հնդկաստանի Ասսամ նահանգում: «Independent»-ի փոխանցմամբ՝ 7–հոգանոց խումբը գլխատել է 63-ամյաՊուրնի Օրանգին՝ մեղադրելով նրան կախարդության մեջ:
Հանցագործների կարծիքով տարեց կինն իր գործողություններով անիծում էր գյուղի բնակիչներին: Ձերբակալվածները պատմել են, որ գյուղի շատ բնակիչներ մահացել են ինչ-որ անհայտ համաճարակի պատճառով:
Նշվում է, որ հանցագործները դուրս են բերել կնոջն իր տնից, և շալակած տանելով դեպի գետը՝ սպանել նրան:
Սպանության մեղադրանքով ձերբակալվել է 7 մարդ, որից 2-ը՝ կին: Ոստիկանության աշխատողները հայնել են, որ 2009 թվականից ի վեր՝ նահանգում այրել, գլխատել և ծեծելով սպանել են մոտ 90 մարդու, սակայն իշխանությունները որևէ կերպ չեն կարողանում կանխել սպանությունները, քանի որ նրանց կոչերը՝ չհավատալ սև մոգությանը, որևէ դրական արդյունքի չեն բերում:
Հնդկաստանում կախարդության մեղադրանքով գլխատել են 63–ամյա մի կնոջ
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Հնդկաստանի Ասսամ նահանգում: «Independent»-ի փոխանցմամբ՝ 7–հոգանոց խումբը գլխատել է 63-ամյա Պուրնի Օրանգին՝ մեղադրելով նրան կախարդության մեջ:

7or.am