Քաղաքական

22.07.2015 13:12


Զեկույց. «Բնակչության 82%–ը չի հավատում Կառավորության խոստումներին» (տեսանյութ)

Զեկույց. «Բնակչության 82%–ը չի հավատում Կառավորության խոստումներին» (տեսանյութ)

«Օրինավորության ազգայի համակարգ» զեկույցի համաձայն՝ Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության 174 երկրների շարքում կոռումպացվածության մակարդակով 94-րդ տեղում է: Այս մասին այսօր հրավիրված քննարկմանը հայտնել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի հանրության մեծ մասի համոզմամբ՝ կոռուպցիան շատ լուրջ խնդիր է երկրի զարգացման համար: Ասվում է նաև, որ քաղաքական և բիզնես էլիտաները փոխկապակցված են։

82 տոկոսը չի հավատում ՀՀ կառավորության խոստումներին, թե կոռուպցիայի վերացման համար քայլեր են ձեռնարկվում,–հավելել է քննարկման մեկ այլ բանախոս, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» վարչության անդամ Մարատ Ատովմյանը։

Բնակչության 70 տոկոսը չի հավատում նաև դատական իշխանության անկախությանը, որը ևս կախված է քաղաքական իշխանությունից։

Մ.Ատովմյանն ավելացրել է՝ անզեն աչքով էլ երևում է, որ Հայաստանում լուրջ ներդրումներ չեն կատարվում, ավիաընկերությունները հեռանում են, մի շարք խանութներ լիկվիդացիոն գներ են սահմանել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը