Քաղաքական

22.07.2015 11:50


Երկու օրից պարզ կլինի՝ որտեղից է Կառավարությունը վճարելու ՀԷՑ-ի պարտքերի դիմաց

Երկու օրից պարզ կլինի՝ որտեղից է Կառավարությունը վճարելու ՀԷՑ-ի պարտքերի դիմաց

«NewsBook»-ի թղթակիցն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրրքվեց` արդյոք հայտնի՞ են ֆինանսական այն աղբյուրները, որոնցից կատարվելու են ՀԷՑ-ի պարտքերի դիմաց վճարումները, ինչին ի պատասխան՝ վերջինս նկատեց, որ այսօր կամ ամենաուշը վաղը պարզ կդառնա` որտեղից են այդ գումարները վճարվելու:

Երվանդ Զախարյանը նաև նկատեց, որ դեռևս հայտնի չէ՝ որ աուդիտորական ընկերությունն է ՀԷՑ-ում աուդիտ իրականացնելու, և առայժմ ընդամենն այս ուղղությամբ քննարկուևմներ են ընթանում:

Անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին վճարվելիք աշխատավարձերին` նախարարը նկատեց, որ դրանք կսկսեն բաժանել արդեն մի քանի օրից:

Մանրամասները՝ «NewsBook»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը