Աշխարհ

22.07.2015 11:39


Ինտերպոլը հաստատել է Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզման դադարեցումը

Ինտերպոլը հաստատել է Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզման դադարեցումը

Ինտերպոլը պաշտոնապես հաստատել է իր կայքից Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզման վերաբերյալ տվյալների հեռացումը։

«ՌԻԱ նովոտի»–ի փոխանցմամբ՝ գերատեսչությունից հայտնել են, որ «կարմիր անկյունով» համապատասխան ծանուցումը հանվել է հուլիսի 16–ին՝ նոր տեղեկատվության լրացուցիչ ստուգման ժամանակ։

«Դա նշանակում է, որ Ինտերպոլի տվյալներում այդ ծանուցումն անհասանելի է որոնման համար, և ստուգումների ժամանակ հանվել է կայքի՝ հետախուզման մեջ գտնվող անձանց բաժնից»,–հայտնել են Ինտերպոլից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ՆԳՆ–ն հայտարարել է, որ Ինտերպոլը ժամանակավորապես սահմանափակել է մուտքն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դոսյե։ Նշվել է, որ այդ որոշումը կապված է այն բանի հետ, որ Յանուկովիչի փաստաբանը բողոքարկել է իր պաշտպանյալի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը