Լրահոս

13.11.2009 17:48

Վարչապետն ընդունել է ԳԴՀ դեսպանին

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս Յոխեն-Շմիդթին։
Տիգրան Սարգսյանը ողջունել է Հանս Յոխեն-Շմիդթին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական հարաբերությունները հետագայում ավելի կընդլայնվեն ու կզարգանան։ Ըստ կառավարության ղեկավարի, հայ-գերմանական հարաբերությունները աչքի են ընկնում արդյունավետությամբ։ Սա նաև միջազգային կազմակերպությունների կարծիքն է։ ՀՀ վարչապետն առանձնակի անդրադարձ է կատարել KfW բանկի կողմից իրականացված Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրին, որ 2004-2005 թթ. համարվել է աշխարհում լավագույն փորձառությունը։ Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու նշել, որ նման գնահատականը պարտավորեցնում է հետագայում աշխատել ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ։ Նա նշել է, որ Գերմանիան շահագրգռված է գործակցության հետագա խորացմամբ բազմաթիվ ոլորտներում' թե' տնտեսության, թե' գիտության ու կրթության բնագավառներում։
Ամփոփելով հանդիպումը վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին հաջողություններ է մաղթել դեսպանին և ողջունել երկկողմ հարաբերությունները զարգացնելու դեսպանի պատրաստակամությունը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։