Լրահոս

22.07.2015 11:22


Ամիսներ առաջ ավտովթարի հետևանքով հորն ու մորը կորցրած զինվորականը Աշտարակի ճանապարհին այսօր ողբերգական ավտովթարի հետևանքով մահացավ

Ամիսներ առաջ ավտովթարի հետևանքով հորն ու մորը կորցրած զինվորականը Աշտարակի ճանապարհին այսօր ողբերգական ավտովթարի հետևանքով մահացավ

Ժամը 08:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածում բախվել են Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 27-ամյա Գալուստ Վերդոյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 QL 135 համարանիշի և Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 26-ամյա Էդգար Միրզոյանի վարած ЗИЛ ММЗ 4502 մակնիշի 94 PP 004 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «07»-ի վարորդ Գ. Վերդոյանը տեղում մահացել է, իսկ հարվածի արդյունքում նրա ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ ЗИЛ-ն էլ , որը բարձված է եղել քարով, կողաշրջվել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից էր, իսկ նրա հայրն ու մայրն այս տարվա փետրվարի 17-ին Արագածոտնի մարզի Արուճ գյուղի խաչմերուկում ավտովթարի էին ենթարկվել և մահացել:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը