Աշխարհ

22.07.2015 19:12


Մոսկվայում կտուգանեն մետրոյի դռները պահող ուղևորներին

Մոսկվայում կտուգանեն մետրոյի դռները պահող ուղևորներին

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մետրոպոլիտենում այսուհետև տուգանելու են այն մարդկանց, ովքեր արհեստականորեն խոչընդոտում են գնացքի դռների փակմանը: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Համապատասխան որոշումն ընդունվել է քաղաքի կառավարության նիստի ժամանակ: Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Մաքսիմ Լիքսուտովը հայտնել է, որ այն մարդկանց, ովքեր պահում են վագոնի դռները, և խոչընդոտում գնացքի աշխատանքը, դասելու են վարչական իրավախախտների խմբին: Ըստ Լիքսուտովի՝ այսուհետև արգելվում է մտնել վագոն դռների փակման մասին լուսային և ձայնային ազդանշաններից հետո:

«Որոշ մարդիկ թռչում են վագոնի մեջ և պահում դռները: Այժմ դա համարվելու է մետրոպոլիտենից օգտվելու կանոնների խախտում», - հայտարարել է քաղաքապետի տեղակալը՝ հավելելով, որ նման գործողությունների համար նախատեսված է հազար ռուբլի տուգանք, իսկ խախտման մասին արձանագրությունները կազմելու են ոստիկանության աշխատակիցները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը