Աշխարհ

22.07.2015 10:08


Թուրքական հետախուզությունն իմացել է նախապատրաստվող ահաբեկչության մասին

Թուրքական հետախուզությունն իմացել է նախապատրաստվող ահաբեկչության մասին

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունն այդ երկրի իրավապահ մարմիններին բազմիցս զգուշացրել է նախապատրաստվող ահաբեկչությունների մասին։ Այս մասին հայտնում է «Hurriyet Daily News»–ը։

Պարբերականի տվյալներով՝ թուրքական հետախուզությունն իմացել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 7 ծայրահեղական գրոհային Սիրիայից ներխուժել է Թուրքիայի տարածք, և պատրաստվում է ահաբեկչությունների շարք իրականացնել։

Հետախուզությունը կասկածյալների անունները փոխանցել է անվտանգության ծառայություններին։ Ահաբեկիչներին վնասազերծելու համար մի քանի քաղաքներում հատուկ գործողություն է իրականացվել, ինչի արդյունքում 97 մարդ ձերբակալվել է։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, բոլոր ահաբեկիչներին վնասազերծել չի հաջողվել։

Հիշեցնենք, որ երկուշաբթի թուրքական Սուրուչ քաղաքում պայթյուն էր տեղի ունեցել։ Զոհվել էր 30 մարդ, ավելի քան 100–ը՝ վիրավորվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը