Աշխարհ

22.07.2015 10:03


Պեսկովը չի քաղաքականացնում ՌԴ կակաչների ներմուծման արգելքը

Պեսկովը չի քաղաքականացնում ՌԴ կակաչների ներմուծման արգելքը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստան կակաչների ներմուծման հնարավոր արգելքը։

«Ես դա քաղաքականացնելու կողմնակից չեմ, հատկապես որ դա Կրեմլի օրակարգային հարցը չէ. հարկավոր է դիմել Ռոսսելխնաձորին կամ Գյուղատնտեսության նախարարությանը»,–Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն։

Լրագրողները Պեսկովից հարցրել էին՝ ՌԴ հոլանդական կակաչներ ներմուծելու հնարավոր արգելքի մասին Ռոսսելխնաձորի հայտարարությունը կապվա՞ծ չէ արդյոք Նիդեռլանդների առաջարկի հետ՝ միջազգային հարթակ ստեղծել՝ Ուկրաինայում «Boeing»–ի ավիավթարը հետաքննելու համար, ինչին չէր համաձայնել ՌԴ–ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ–ն կարող է արգելել Նիդեռլանդներից ծաղիկների մատակարարումը։ Ռոսսելխնաձորի կարծիքով այդ երկրի ծաղկային արտադրանքը «լրջագույն սպառնալիք» է դարձել, հետևաբար ներմուծման սահմանափակումների հնարավորությունը բավական մեծ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը