Աշխարհ

22.07.2015 09:50


Սիրիայում երեք իսպանացի լրագրող է անհետացել

Սիրիայում երեք իսպանացի լրագրող է անհետացել

«Reuters»–ի տեղեկացմամբ՝ Սիրիայում երեք իսպանացի լրագրող է կորել։ Իշխանությունները կարծում են, որ նրանց առևանգել են։

Երեք տղամարդ՝ Անտոնիո Փամփլիեգան, Խոսե Մանուել Լոպեսը և Անխել Սաստրեն, հետաքննություն էին անցկացնում Հալեպ քաղաքում, որտեղ մինչ այդ առևանգել էին մի քանի լրագրողի։

Մամուլի իսպանական ասոցիացիայի ղեկավարը տեղական հեռուստաընկերությամբ հայտնել է, որ լրագրողները կապի մեջ չեն հուլիսի 10–ից։ Հայտնի չէ՝ աշխատե՞լ են արդյոք նրանք միասին։ Եվս երեք լրագրող էր անհետացել Իսպանիայից նաև անցյալ տարի։

Երկրի ԱԳՆ–ից հաղորդել են, որ աշխատանքներ են տարվում իսպանացիներին գտնելու ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը