Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «ԶԻԼ 130»–ը և «Վոլցվագեն Գոլֆ»–ը
Հուլիսի 22-ին՝ ժամը 05.17-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին` Աբովյանի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 20-րդ կմ-ում բախվել են «ԶԻԼ 130» մակնիշի 32 SO 823 պետհամարնիշով բեռնատար (վարորդ` 1968 թ. ծնված Հ. Ն. ) և «Վոլցվագեն Գոլֆ» մակնիշի 34 CA 282 պետհամարանիշով (վարորդ` 1964 թ. ծնված Ռ. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ռ. Մ. -ը և ուղևոր` 1982 թ. ծնված Ռ. Գ.- ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: