Կարծիք

21.07.2015 23:23


Հանրաքվեն էլ «Ֆեյսբուքում» կանեն-կպրծնեն

Հանրաքվեն էլ «Ֆեյսբուքում» կանեն-կպրծնեն

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն էջ են բացել՝ «Այո՛ սահմանադրական բարեփոխումներին. կողմ եմ սահմանադրական բարեփոխումներին» անվանումով:

Էջը լի է քարոզչական բնույթի նյութերով:

Սույն էջի գոյությունը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը շտապում է:

Զարմանալին այն է, որ հանրաքվեի մասին դեռ հրաման չի ստորագրվել, բայց արդեն մեկնարկել է քարոզարշավը: Էս արագությունը որ իշխանությունն է վերցրել՝ չակերտավոր բարեփոխումները հորով-մորով անելու գործում, հավանականությունը մեծ է, որ հանրաքվեն էլ «Ֆեյսբուքում» կանեն-կպրծնեն:

Ի՞նչ տարբերություն՝ իրական կյանքում էլ սրանց տոկոսխփոցին վիրտուալ չէ՞ր...

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը