Աշխարհ

21.07.2015 16:58


Առաջինը, ինչ ասել է Պերմյակովը, եղել է. «Ես որևէ մեկին չեմ սպանել։ Ինձ տվել են երկու «Պեպսի–կոլա» և երկու շաուրմա»

Առաջինը, ինչ ասել է Պերմյակովը, եղել է. «Ես որևէ մեկին չեմ սպանել։ Ինձ տվել են երկու «Պեպսի–կոլա» և երկու շաուրմա»

«Комсомольская правда»–ի հատուկ թղթակից Նիկոլայ Վարսեգովն ուսումնասիրել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության «տարօրինակ պատմությունը»։

Ռուս բարձրաստիճան զինվորականներից մեկը, ում անունը չի հրապարակվում, պատմել է, որ սպանությունից հետո, երբ Պերմյակովը շարժվել է դեպի Թուրքիայի սահման, և ռուս սահմանապահների կողմից բռնվել Երազգավորս գյուղում, առաջին բանը, ինչ ասել է, եղել է. «Ես որևէ մեկին չեմ սպանել։ Ինձ տվել են երկու «Պեպսի–կոլա» և երկու շաուրմա»։

Թե ինչ էին այս խոսքերը նշանակում, ոչ ոք չի հասկացել.

«Բայց հետաքրքիր է, որ Կոլայի և շաուրմայի և «չեմ սպանելու» մասին այս ցուցմունքը, չգիտես՝ ինչու, անհետացել է հարցաքննության արձանագրությունից։ Ես տեսել եմ Պերմյակովին. հասարակ, բոմժի նման տղա էր, որոնք մեր մահացող քաղաքներում շատ են։ Ապուշի տպավորություն չէր թողնում»,–հավելել է զինվորականը։

Հոդվածագիրը նաև նշում է, որ գյումրեցի քննչները կարծում են՝ Պերմյակովը միայնակ չի գործել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը