Լրահոս

13.11.2009 17:32

Հարուցվել է քրեական գործ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում  հարուցվել է քրեական գործ՝ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերության տեսուչների կողմից գազահաշվիչների տվյալները կեղծելու՝ գազահաշվիչի թվերը հետ տալու  դեպքի առթիվ:

Մասնավորապես՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերության տեսուչ Ե. Ենոքյանը, համաձայնության գալով  Երևանի Ալեք Մանուկյան  17 շենքի  21 բնակարանի բնակչի հետ, հիշյալ բնակարանին  ամրակցված  գազահաշվիչի խցան-կնիքը  վնասելով՝ հետ է տվել հաշվիչը և կեղծել իրական տվյալները: Այսկերպ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերությանը պատճառվել է  334 058 դրամի նյութական վնաս:
Իսկ նույն ընկերության տեսուչ Ռ. Հարությունյանը, նախնական համաձայնության գալով   Իսահակյան 1 հասցեում գործող «Պիցցա դի Ռոմա»  ՍՊ ընկերության տնօրենի հետ, գազահաշվիչի իրական թվերը հետ է տվել՝ վնասելով գազահաշվիչի խցան-կնիքը:
Արդյունքում' «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերությանը պատճառվել է 975 379 դրամի նյութական վնաս:

Փաստի առթիվ  Կենտրոն և Նորք-Մարաշ  համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 214-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է  ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

ՀՀ գլխավոր դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։