Աշխարհ

22.07.2015 06:53


Ամերիկացիներին թույլատրել են որոշ դեպքերում կոտրել օտար մեքենաների ապակիները

Ամերիկացիներին թույլատրել են որոշ դեպքերում կոտրել օտար մեքենաների ապակիները

ԱՄՆ Թենեսի նահանգի իշխանությունները լրացումներ են կատարել օրենքում, որը թույլատրում է ցանկացած ամերիկացու որոշ դեպքերում վնասել ուրիշի ավտոմեքենան:

Ինչպես տեղեկացնում է «Автовести. ru»-ն, արևի տակ թողած մեքենայում ջերմաստիճանը կարող է կյանքի համար կրիտիկական դառնալ: Այդ իսկ պատճառով ամերիկացիներին թույլատրվում է կոտրել մեքենայի ապակին, որպեսզի հնարավոր լինի փրկել մեքենայում գտնվող երեխային, ում ծնողներն, օրինակ, գնացել են խանութ՝ արգելափակելով դռները և թողնելով երեխային մեքենայի մեջ:

Թենեսիի իշխանությունների կողմից օրենքում իրականացված լրացումների արդյունքում այժմ թույլատրվում է վնասել մեքենան նաև այն պարագայում, եթե սրահում մնացել են ընտանի կենդանիներ, և նրանց կյանքին վտանգ է սպառնում:

Նշվում է, սակայն, որ փրկարարական աշխատանքների հետ համատեղ՝ կամավոր փրկարարը պարտավոր է նաև ոստիկանություն կանչել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը