Քաղաքական

21.07.2015 16:38


Ս. Սիդորսկի. «Որոշակի խնդիրներ է առաջ բերում ՀՀ–ի՝ ԵՏՄ–ի հետ ընդհանուր սահման չունենալը»

Ս. Սիդորսկի. «Որոշակի խնդիրներ է առաջ բերում ՀՀ–ի՝ ԵՏՄ–ի հետ ընդհանուր սահման չունենալը»

Հայաստանն այն պետություններից է, որը Եվրասիական տնտեսական միության հետ ընդհանուր սահման չունի։ Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած արդյունաբերական համաժողովում ասել է ԵՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորսկին։

Ըստ նրա՝ դա որոշակի խնդիրներ է առաջ բերում, որոնք քննարկելու համար էլ ինքը ժամանել է Հայաստան։

Սիդորսկու խոսքերով՝ հարկավոր է Հայաստանի տնտեսությունը հասցնել ԵՏՄ տնտեսական պահանջներին:

–Օրինակ՝ ունեք լավ շինանյութեր. այսօր միության անդամ երկրներում օգտագործվում է մեծ ծավալի շինանյութ: Կարծում եմ՝ այս ճյուղը Հայաստանի համար հեռանկարային է, իսկ այդ շինանյութը հիմա ներկրվում է ոչ միության անդամ երկրներից: Պետք է դա փոխարինենք հայկական արտադրանքով, –նշել է ռուս պաշտոնյան։

Բացի այդ, ըստ նրա, հեռանկարային են նաև հայկական կոշկի արտադրանքը, տրիկոտաժը, որոնք պետք է զարգացնել և ԵՏՄ շուկաներ հանել:

–Արդեն քննարկվել է նաև գյուղատնտեսության ոլորտի համագործակցության մասին: Այս ոլորտի զարգացման համար ձեզ պետք է տեխնիկա, մեքենաներ, տրակտորներ, կոմբայններ, ուղղակի դրանք ավելի երկարաժամկետ ծրագրերի համար են։

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում տնտեսական անկմանը՝ Սիդորսկին նկատել է, որ բացասական միտումները միայն ԵՏՄ-ի համար չեն. խնդիրը գլոբալ է։ Իսկ ԵՏՄ ընդհանուր տնտեսական աճը 1-2%-ով կապահովի միության անդամ երկրներից Ղազախստանը, քանի որ Բելառուսն ու ՌԴ-ն անկում ունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը