Տնտեսական

21.07.2015 16:19


Հ. Բերբերյան. «Աշնանը կարտոֆիլի գինը մոտ 10-15%-ով կբարձրանա»

Հ. Բերբերյան. «Աշնանը կարտոֆիլի գինը մոտ 10-15%-ով կբարձրանա»

–Շուրջ 45 օր երաշտային վիճակ է, տեղումներ թեև լինում են, սակայն որևէ ազդեցություն չեն ունենում գյուղմթերքների արտադրության վրա,–այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքերով՝ այսպես շարունակվելու դեպքում որոշ բերքատեսակներ կկրճատվեն, օրինակ՝ չոռոգելի հողում ցանված կարտոֆիլը.

–Աշնանը կարտոֆիլի գինը մոտ 10-15%-ով կբարձրանա:

Բերքատվության անկում կլինի Շիրակի գոտում, որտեղ շոգը բացասաբար է ազդել պալարագոյացման վրա։ Այնտեղ խնդիրներ կան նաև ոռոգման համակարգի հետ կապված։

Երկու հէկերը ջուրը վերցնում են, գյուղացուն ջուր չի հասնում, մարդիկ դժգոհում են,–հավելել է Բերբերյանը։

Այս տարի մի փոքր քիչ կլինի դեղձը, իսկ ահա ծիրանը և խաղողն առատ են։

Ի դեպ, Բերբերյանը խորհուրդ է տվել բնակչությանն ասֆալտի վրայից ձմերուկ չգնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը