Փաստաբան. «100%-ով համոզված ենք՝ Արա Բուդաղյանը կապ չունի այդ մահափորձի հետ»
Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ հուլիսի 20-ին Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքը՝ իր պաշտպանյալի դեմ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը վերացնելու վերաբերյալ, այսօր մերժվել է։ Այս մասին «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայկ Ալումյանը, ով նման որոշումն անհիմն է համարում.
«Իմ պաշտպանյալը, ով որևէ կապ չունի այս դեպքի հետ, գտնվում է կալանքի տակ: Գործողությունները բացարձակ անհիմն են: Քննիչները գործը կառուցել են բացարձակապես իրենց սեփական ենթադրությունների հիման վրա»:
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է այս գործով չորս մեղադրյալների հեռախոսազրույցները, և դրանք հիմք ներկայացնելով՝ խափանման միջոցն ընտրվել է կալանքը:
Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը, սակայն, պնդում է, որ ձայնագրությունների մեջ որևէ կերպ չեն հոլովվում Սուրիկ Խաչատրյանի անունը և մահափորձի թեման, և այդ տրամաբանությամբ՝ ցանկացած հեռախոսազրույց կարելի է լսել և կապել այդ մահափորձի հետ.
«Էդ ձայնագրությունների հիման վրա ենթադրել, որ Արա Բուդաղյանը կարող է մասնակից եղած լինել այդ հանցագործությանը, դա արդեն իրավաբանությունից դուրս է. ավելի շուտ բժիշկները պետք է զբաղվեն սրանով»:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։