Ռուս միլիարդատերը 100 մլն դոլար կծախսի այլմոլորակայինների որոնումների վրա (տեսանյութ)
«DST Global» և «Mail.ru Group» ընկերությունների սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Յուրի Միլները որոշել է իր ներդրումն անել այլմոլորակայիններին հայտնաբերելու գործում՝ ստեղծելով «Breakthrough Listen» նախագիծը, որի վրա ծախսվելու է մոտ 100 մլն դոլար:
«Reuters»-ի փոխանցմամբ` այդ նպատակով տղամարդը գիտնականների մի խումբ է հավաքել, որոնք գերհզոր դիտակների միջոցով պետք է որսան տիեզերքից եկող բոլոր ազդանշանները:
Նշվում է, որ գերհզոր սարքավորումների շնորհիվ գիտնականները հնարավորություն կունենան մեկ օրվա ընթացքում վերլուծել այնքան տեղեկություններ, որքան առաջ վերլուծում էին 1 տարվա ընթացքում:
Միլների խոսքերով՝ այլմոլորակայիններին հայտնաբերելու գաղափարով նա վարակվել է դեռ 10 տարի առաջ, երբ կարդացել է Կառլ Սագանի «Խելացի կյանքը տիեզերքում» գիրքը:
Գործարարը կարծում է, որ այլմոլորակայինները կարող են մեզ շատ օգտակար գիտելիքներ փոխանցել, այդ թվում նաև այն մասին՝ ինչպես, օրինակ, ճիշտ բաշխել և օգտագործել բնական ռեսուրսները:
«Իսկ եթե մենք, այնուամենայնիվ, միայնակ ենք տիեզերքում, մենք պետք է սովորենք գնահատել այն, ինչ ունենք, քանի որ պահեստային տիեզերք չունենք», - ասել է Միլները:
Իր նախագծի մասին գործարարը պատմել է Լոնդոնում ընթացող կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել է նաև լեգենդար գիտնական Սթիվեն Հոքինգը, ով ռուսաստանցի միլիարդատիրոջ նախաձեռնությունը շատ է կարևորել։ Ըստ Հոքինգի` եթե նախագիծը նույնիսկ որևէ արդյունք չտա, շատ հետաքրքիր փորձ կլինի, որը կարող է հուշել, թե որտեղ է պետք փնտրել այլմոլորակայիններին։

7or.am