Աշխարհ

22.07.2015 03:06


Ավստրալիայի իշխանությունները ծրագրում են 2 մլն թափառական կատու ոչնչացնել

Ավստրալիայի իշխանությունները ծրագրում են 2 մլն թափառական կատու ոչնչացնել

Ավստրալական իշխանությունները պատերազմ են հայտարարել փողոցային կատուներին։ Մինչև 2010թ. ծրագրվում է ոչնչացնել 2 մլն թափառող կատու։

«News.com.au»–ի փոխանցմամբ՝ շրջակա միջավայրի հարցերով նախարար Գրեգ Հանթը նման որոշումը պատճառաբանել է կատուների՝ որոշ կենդանիների գոյությանը սպառնալու փաստով, որոնք առանց այդ էլ ոչնչացման շեմին են։

«Ես ուզում եմ, որ մինչև 2020թ. 2 մլն փողոցային կատու ոչնչացվի, որպեսզի նրանցից ազատ 5 կղզի և 10 տարածք հայտնվի մայրցամաքում»,–հայտարարել է նախարարը։

200 տարի առաջ Ավստրալիա կատուներ են տարել Եվրոպայի գաղթականները։ Այդ ժամանակից ի վեր՝ կատուներն արագորեն բազմացել են ոչ միայն Ավստրալիայում, այլև Նոր Զելանդիայում։ Ըստ որոշ տվյալների՝ ներկայումս երկրում 20 մլն վայրի կատու է ապրում, որոնք օրական 75 հազ տարբեր տեսակի կենդանիներ են սպանում։ Օրինակ՝ ոչնչացել է կաթնասունների 29 տեսակ։ Եվս 1,8 հազ տեսակ կենդանի գտնվում է բնաջնջման եզրին։

Սակայն պետք է նշել, որ ավստրալական իշխանությունների էկոլոգիական քաղաքականությունը բավական տարօրինակ է. վերջերս Վիկտորիա նահանգի շրջակա միջավայրի հարցերով նախարարը հայտարարել էր, որ վերջին երկու տարում նահանգում գործել է կոալաների թիվը կրճատող ծրագիր։ Միայն Ավստրալիայում ապրող այդ կենդանիներին քնեցրել են, որպեսզի կրճատեն նրանց պոպուլյացիան և փրկեն էվկալիպտների անտառը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը