Լրահոս

21.07.2015 20:58


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 20-ից 21-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 20-ից 21-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը: Բացահայտվել է խարդախության` 3, մաքսանենգության և խուլիգանության` 2-ական, կողոպուտի, գողության և յուրացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը