Լրահոս

13.11.2009 16:37

Ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի՝ ՀՀ–ում անցկացված հավաքների 7%–ի դեպքում գրանցվել են բռնություններ

Ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի՝ ՀՀ–ում անցկացված հավաքների 7%–ի  դեպքում գրանցվել են բռնություններ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է 2008թ. սեպտեմբերի 26-ից մինչև 2009թ. հունիսի 30-ն իրականացված «Խաղաղ հավաքների ազատության մոնիթորինգ Հայաստանում» զեկույցը։ Քննարկմանը ներկա էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, ԺՀՄԻԳ մարդու իրավունքների բաժնի փոխտնօրեն Ասյա Իվանթչևան, ԵԽ-ի և Հայաստանի փորձագետներ:

Փորձագետներն իրենց ելույթներում նշել են, որ պետք է բարելավվեն ու կատարելագործվեն հավաքների մասին օրենքները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետ Նիլ Ջարմանն ասել է, որ օրենսդրական դաշտում որոշակի փոփոխություններ արվել են, բայց օրենքն այնքանով է լավ թղթի վրա, որքանով լավ է կիրառվում:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշել է, որ դիտարկվող հավաքների գերակշռող մեծամասնությունը եղել է քաղաքական բնույթի։ Մոնիթորինգի ժամանակ դիտարկվել են ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները, որոնք եղել են ոչ իրավաչափ։

Ավետիք Իշխանյանը նաև նշել է, որ  ոստիկաններն օրենքներից հաճախ տեղյակ չեն եղել, և զեկույցի առաջարկություններում նշել են, որ ոստիկանների հետ հատուկ դասընթացներ անցկացվեն օրենքի դրույթների վերաբերյալ:

Ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահի՝ իրենք 2008թ. սեպտեմբերի 26-ից մինչև 2009թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են տեղի ունեցած հավաքների 80%-ը։ Դիտարկված հավաքների 60%-ը եղել է ոչ զանգվածային, այսինքն՝ մասնակիցների թիվը չի անցել 100-ի սահմանը, 23%-ն ինքաբուխ է եղել, 6%-ը՝ իրազեկված-արգելված, 6%-ը՝ իրազեկված-զանգվածային և 5%-ը՝ իրազեկված-թույլատրված։

Դիտարկված հավաքների 7%-ի դեպքում ոստիկանների կողմից գրանցվել են բռնություններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։