Ողբերգական դեպք Աշտարակ քաղում. 3 երեխաների հայրն ինքնասպան է եղել
Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը ահազանգել է, որ կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են կախված տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ, 41-ամյա Գ. Մ.-ն է, ով կախվելու եղանակով ինքնասպան է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս ամուսնացած էր, ուներ 3 երեխա՝ 2 աղջիկ, 1 տղա: Հարևանների շրջանում նա բնութագրվում էր որպես դրական, հավասարակշռված անձնավորություն, ով զբաղվում էր քարտաշությամբ:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։