Եղիսաբեթ 2–րդի վարած մեքենան սիզամարգով շրջանցել է հետիոտներին (լուսանկարներ)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում: Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, միակ մարդը, ում չի կարելի զրկել վարորդական իրավունքից՝ Մեծ Բրիտանիայի 89-ամյա թագուհի Եղիսաբեթ II-ը, հուլիսի 19-ին իր կապույտ «Յագուար» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել խոտածածկի վրա:
Դեպի եկեղեցի ուղևորվելու ժամանակ նրա ճանապարհը փակել է Մեծ Վինձորյան այգում զբոսնող մի ընտանիք: Հետիոտներին սպասելու փոխարեն, սակայն, տարեց թագուհին սիզամարգով շրջանցել է նրանց, ինչից հետո ժպտացել և ձեռքով է արել ընտանիքին:
23-ամյա Սքարլեթ Վինսենթը, ով այգում զբոսնում էր ամուսնու և փոքր երեխայի հետ, բավականին զարմացած էր նման հանդիպումից:
«Մենք անգամ չէինք էլ պատկերացնում, որ հանգստյան օրերին թագուհին մնացել է Վինձորյան դղյակում: Մենք զրուցում էինք ամուսնուս հետ և նույնիսկ չէինք էլ հասցրել այն կողմ անցնել: Երբ ես հասկացա, թե ինչ է տեղի ունեցել, թեքվեցի ու ասացի ամուսնուս. «Աստված իմ, թագուհին է»:–Ամուսինս ինձանից ոչ պակաս էր զարմացել», - պատմել է Սքարլեթը:

7or.am