ՖԻՖԱ–ի նախկին փոխնախագահն ազատվելու դիմաց հանձնել է նաև կնոջ ամուսնական մատանին
ՖԻՖԱ–ի նախկին փոխնախագահ Ջեֆֆրի Ուեբբն ապահովել է կալանքից դուրս գալու 10 մլն դոլարի գրավը՝ ներկայացնելով 11 թանկարժեք ժամացույց, 3 ավտոմեքենա (կնոջ անունով ձևակերպված «Ferrari»–ն և «Range Rover»–ը, և սեփական Mercedes-Benz»–ը), կնոջ ամուսնական ադամանդե մատանին, ադամանդե ապարանջան, ադամանդե և մարգարտե ականջօղեր, 10 անշարժ գույքի փաստաթղթեր և մոտ 400 հազ դոլար կնոջ բանկային հաշվից։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։
Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկաների և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին նախագահը կալանավորվել էր մայիսի վերջին Շվեյցարիայում՝ ՖԻՖԱ–ում ծագած կոռուպցիայի գործով։
Նյույորքյան դատարանում, սակայն, Ուեբբը չի ընդունել իր մեղքը, իսկ ավելի ուշ ազատ է արձակվել է 10 մլն դոլար գրավի դիմաց։

7or.am