Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 18.20-ին, 1988 թ. ծնված Մարտին Պ.-ն կամավոր հանձնել է «Մոսին» տիպի կոնստրուկցիային նմանվող հրացան և «Կարաբին» տիպի հրազենի 7.62 մմ տրամաչափի 256 փամփուշտ ու հայտնել, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը, ով այն ձեռք էր բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 12.35-ին, 1989 թ. ծնված Արսեն Շ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18 ԵՄ» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Կամավոր հանձնել են հրացան և փամփուշտներ