Սահակաշվիլին հետ է խլել Օդեսսայի լողափը միլիարդատեր «զավթիչից» (տեսանյութ)
Օդեսսայի բնակիչներն արդեն կարող են օգտվել լողափից, որը զավթել էր կիևցի միլիարդատերը։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, ասել է Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին։
«Կիևցի միլիարդատերը բետոնե հաստ պատերով փակել էր օդեսսացիների և հյուրերի մուտքը դեպի լավագույն լողափ։ Չբավարարվելով այդքանով՝ նա այդ պատերին կոտրված շշերի սրածայր ապակիներ էր բետոնել և տարածք բաց թողել պահակային շներ։ Մենք իմացանք, որ նա ուղղաթիռով այստեղ է ժամանում ամիսը մեկ, իսկ մնացած ժամանակ ցանկապատված հսկայական տարածքը դատարկ է լինում»,– գրել է Սահակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքերով՝ նման զավթումը հակասում է Ուկրաինայի օրենքներին, որոնք թույլատրում են անարգել օգտվել լողափից։
Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ Օդային շարժի կառավարմանը կարգադրել է քրգործ հարուցել այդ փաստով, ինչպես նաև ստուգել լողափի մյուս սեփականատերերին։

7or.am