ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցավակցել է Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին։ Նա նաև կոչ է արել պատժել մեղավորներին:
ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ գլխավոր քարտուղարը դատապարտում է ահաբեկչական գործողությունը, որն առնվազն 28 մարդու մահվան պատճառ է դարձել, վիրավորել է ավելի քան 100–ը։
«Ոչ մի հակամարտություն չի կարող արդարացնել քաղաքացիական հասարակության նկատմամբ տեղի ունեցող հարձակումները»,-ասված է Պան Գի Մունի հայտարարության մեջ:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները վստահ են՝ ահաբեկչության հեղինակը «Իսլամական պետություն» խմբավորումն է: Վարկած կա, որ մահապարտը 18-ամյա աղջիկ է եղել:

7or.am