Թուրքիան ուժեղացնում է հսկողությունը Սիրիայի հետ սահմանին
Թուրքիան խստացնում է անվտանգության միջոցառումները Սիրիայի հետ սահմանին նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ թուրք վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հղումով։
«Մենք ժողով ենք անցկացրել ուժային կառույցների հետ և ծրագրել ենք մեր կողմից իրականացվելիք բոլոր քայլերը»,–լրագրողներին ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ անվտանգության միջոցառումները խստացվելու են Թուրքիայի տարածքում։
Հիշեցնենք՝ նախօրեին Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում մահապարտ–ահաբեկչի պայթյունի հետևանքով զոհվել է 30, վիրավորվել՝ 100 մարդ։ Ենթադրվում է, որ ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» խմբավորումը։

7or.am