ՀՌԱԿ հայտարարությունը 2010 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ
ՀՌԱԿ տնտեսական հանձնաժողովի ուսումնասիրությունները մեկ անգամ ևս փաստեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անհամապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին: Ստորև ներկայացված փաստերն առավել խոսուն են, քանի որ արտահայտում են վարչապետի թիմակիցների կազմած թույլիկ մի նախագիծ, հետեւաբար նմանատիպ փաստաթղթեր կազմողների մտավոր ունակությունների արդյունքում է ՀՀ տնտեսությունը հայտնվել "տխուր" իրավիճակում' իր ռեկորդային տնտեսական անկումով հանդերձ:
«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում զետեղված այլ մտային փայլատակումները նույնիսկ հակիրճ ներկայացնելու պարագայում, ընթերցողներից հայցում ենք ներողամտություն ու համբերություն:
Եվ այսպես, վայելեք.
էջ 65-ում կարդում ենք.
«ՀՀ պետբյուջեի ծախսերի ներքին ռեսուրսներով ապահովվածություն' հնարավորինս նվազեցնելով ֆինանսավորման արտաքին աղբյուրներից կախվածությունը»։
ՀՀ վարչապետի "հերոսություններից" է շատ կարճ ժամանակահատվածում ՀՀ արտաքին պարտքի եռապատկումը, հետեւաբար ի՞նչ ֆինանսական կախվածության նվազեցման մասին է խոսքը: Ավելին, ազգային անվտանգության տեսանկյունից ՀՀ ներկայիս կառավարության գործունեության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հայտնվել է վտանգավոր գոտում, քանի որ ՀՀ արտաքին պարտքը գերազանցում է պետական բյուջեն, իսկ նման իրավիճակում հայտնված պետությունները կորցնում են միջազգային ճնշումներին դիմադրելու ունակությունը եւ ստիպված գնում են զիջումների: Սա պատերազմական գործողությունների մեջ գտնվող Հայ Ազգի համար ազգային անվտանգության հիմքերը խարխլող լրջագույն խնդիր է, որի գոյության փաստի առջեւ մեզ եւ գալիք սերունդներին կանգնեցրել է "խելացի" մականունը կրող վարչապետը:
Էջ 70-ում կարդում ենք.
«Արտահանման ծավալների ավելացում»:
Ի՞նչ արտահանման մասին է խոսքը, երբ վերջին տարիներին դրամի արհեստական արժեւորման քաղաքականության արդյունքում փակվեցին բազմաթիվ արտադրական հզորություններ: Որպես ապացույց նշենք ներկայումս պարապուրդի մատնված, իսկ նախկինում ծաղկող ադամանդագործության ու ոսկերչության արդյունաբերական ոլորտը:
Հաջորդ «մտային մարգարիտները».
«Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն (էջ 64-65) եւ Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնելը (էջ 75), կամ Հայաստանում չի լինելու աղքատ կենսաթոշակառու (էջ 76)»...
Նմանատիպ մտքերը կարելի է դասել ցանկությունների եւ երազանքների ոլորտների շարքին, միայն ոչ օրենքում զետեղվելիք մտքերի, քանի որ ցույց չեն տրված կոնկրետ քայլեր այդ նպատակներին հասնելու համար:
Ակնհայտ է, որ օրենքների տրամաբանությունը հիմնված է լինում հստակ, հասկանալի եւ կյանքում կիրառելի գաղափարների վրա, հետեւաբար տարօրինակ են հնչում նախագծում զետեղված բազմաթիվ վերացական արտահայտություններ:
Այսպես, օրինակ' "Տնտեսական զարգացում" բաժնում որպես առաջնահերթ քայլեր կարդում ենք հետեւյալ վերացական մտքերը.
«Պարբերաբար կանցկացվեն տնտեսական, ներդրումային եւ գործարար համաժողովներ»: Վատ գաղափար չէ, բայց մի՞թե օրենքի մեջ գրելու նպատակահարմարությունն առկա է:
Նախագծումկարդումենքնաեւզավեշտիհասնողմտքեր.
«Սփյուռքահայ ներդնողների ներդրումների ներգրավման եւ դրանց արտադրանքի արտահանման խթանման քաղաքականություն»:
Այստեղ են ասել' եթե ՀՌԱԿ-ի դեմ մի 10 հատիկ «արմենական»
«կուսակցություն» ևս ստեղծի վարչապետը, ապա սփյուռքը առավել «կվստահի» հայրենի կառավարությանը ու կլծվի իր ողջ կարողությունը Հայրենիք տեղափոխելու գործին:
Նույն բաժնում կան նաեւ ռոմանտիզմ պարունակող գաղափարներ, որոնցից են.
«- ավելի նպատակային գործարար կապերի ստեղծում,
-կշարունակվեն աշխատանքները Հայաստանը տարածաշրջանում գործարար եւ ներդրումային միջավայրի «գերազանցության կենտրոն» դարձնելու ուղղությամբ»:
Մեկնաբանությունները անիմաստ են:
Հաջորդը անտեղյակության ոլորտից է.
Քիմիական արդյունաբերության զարգացման հստակ ուղղություններ նախանշելու փոխարեն 6-րդ էջում նշվում է. "ոլորտում կիրականացվեն հանրապետության քիմիական արդյունաբերության ներկա վիճակի վերլուծություն":
Փաստորեն' ՀՀ քիմիական արդյունաբերության լոկոմոտիվ հանդիսացող "Նաիրիտ" գործարանի ներկայիս "ղեկավարության" կողմից տարածվող լուրերն այն մասին,
որ տասնյակ միլիոն եվրոների ներդրում է սպասվում, հավատ չի ներշնչում նույնիսկ կառավարությանը, հակառակ պարագայում ինքնագովազդի առիթը բաց չէին թողնի վարչապետը եւ «Նաիրիտում» փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնող իր եղբայրը:
Հաջորդ մտային վարժանքները.
"Հայաստանը դարձնել բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոնուկլիդներ արտահանող երկիր" (էջ 7):
Նույն էջում, առանց հստակ հիմնավորումների, նախատեսվում է «փոքրեւմիջինձեռնարկություններիդասակարգմանվերանայում», ինչպես նաեւ եւ առանց մանրամասնությունների հռչակվում է, որ "կներդրվիֆինանսականհամահարթեցմաննորհամակարգ" (էջ 8):
Գյուղատնտեսություն բաժնում որեւէ խոսք չկա գյուղատնտեսական արտադրության մրցունակության բարձրացման մասին, հատկապես Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությունից հետո այս ոլորտում ՀՀ-ի հանդեպ ծառացած մարտահրավերների դիմագրավման առումով, ինչպես նաեւ երկրում պարենային անվտանգության ապահովման իմաստով (էջ 9-10):
Էներգետիկայի բնագավառում կառավարությունն անտեսել է այնպիսի կարեւորագույն խնդիր, ինչպիսին է այլընտրանքային աղբյուրների օգտագործումը, որի ուղղությամբ վերջին տարիներին կարեւոր քայլեր են արվել:
Ոչինչ չի ասվում էլեկտրաէներգիայի արտահանման հարցում ՀՀ կառավարության միջոցառումների մասին: Պետք է հաշվի առնել, որ էներգետիկան ՀՀ տնտեսության ամենազարգացած ոլորտն է, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ տարածաշրջանում: ՀՀ արտահանման կարողությունն այս ոլորտում չի ներկայացված, մինչդեռ մինչ օրս օգտագործվում է էներգետիկ ռեսուրսների ընդամենը 1/3-րդ մասը, եւ ավելցուկն արտահանվում է Վրաստան ու Իրան, իսկ այս տարի պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Թուրքիա արտահանել 4,5 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կառավարությունն իր նախագծում շրջանցելով այս ամենը, փոխարենը' էներգետիկ ոլորտին առնչվող խնդիրները շարադրվել են ոչ թե մի բաժնում, այլ խառը' տարբեր բաժիններում եւ կան նաեւ կրկնություններ (էջ 10 եւ էջ 12): Կրկնողություններ կան նաեւ քիմիայի բնագավառը ներկայացնող բաժնում (էջ 6, էջ 10):
Արտաքին տնտեսական կապերի բաժինը անհասկանալիորեն հայտնվել է արտաքին քաղաքականության բաժնում (էջ 17): Սա եւս խոսում է նախագիծ կազմողների դիլետանտության մասին:
Թեեւ կառավարության գործունեության ծրագրում հռչակված է Հայաստանը վերածել «տարածաշրջանային կրթական կենտրոնի», այդուհանդերձ, կրթությանն առնչվող բաժնում որեւէ խոսք չկա այն քայլերի մասին, որոնք կարող են մոտեցնել այդ նպատակին: Չի խոսվում արտերկրից ուսանողներ ներգրավելու անհրաժեշտության, կրթության որակի բարելավման հստակ քայլերի մասին:
Գիտության ոլորտում եւս որեւէ հստակ քայլ կամ թվեր չեն ներկայացված, փոխարենը վերացական հայտարարություններ են: Գիտելիքահենք տնտեսություն կառուցող երկրում ոչ մի խոսք չկա, թե որքան գումարներ եւ ինչ նպատակներով պետք է հատկացվեն գիտության զարգացման համար, ընդ որում' ոչ միայն Երեւանում, այլեւ երկրի բոլոր մարզերում:
Առողջապահության ոլորտում եւս կառավարությունը ձգտելու է
«կազմակերպական ու կառուցվածքային վերափոխումների, օրենսդրական դաշտի բարելավմանը»(էջ 21): Չի խոսվում տեղական դեղագործական արդյունաբերության զարգացման խթանման մասին:
Բնապահպանության ոլորտում 2010 թ. կառավարության կարեւորագույն եւ գերակա խնդիրների շարքում բացակայում են հազարամյակի նպատակների շրջանակներում բնապահպանական անվտանգության ուղղությամբ նախատեսվող միջոցառումները: Փոխարենը' նորից հանդիպում ենք ընդհանուր, վերացական արտահայտությունների, որոնցից են'
«երկրումբնապահպանականիրավիճակիհամակարգվածբարելավում», (էջ 26), այն պարագայում, երբ 2009 թվականի հունվար - սեպտեմբեր ժամանակահատվածում բյուջեի մուտքերի մեջ բնօգտագործումից ստացվող մուտքերը նվազել են 53 տոկոսով:
Հարկային, մաքսային քաղաքականության եւ վարչարարության ոլորտում եւս նախատեսվում են. "գործող հարկային օրենսդրության հիման վրա, օրենսդրության կատարելագործում, ինչպես նաեւ կշարունակվեն հարկային եւ մաքսային օրենսդրությունների ու ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ աշխատանքները", (էջ 26-27):
Նախագծում ընդհանրապես չի խոսվում գերշահույթի մասին օրենքի մշակման ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ վարչապետը օլիգոպոլ ու մոնոպոլ համակարգի գործակատարն է եւ նրա գործունեությունը աղերս չունի ՀՀ քաղաքացիների շահերի հետ, մանավանդ որ հակառակ հանրային հնչեղությանը, կոռուպցիոն ռիսկերի կրճատման մասին եւս ոչինչ չի ասվում (էջ 18-19):
Նախագծում բազմաթիվ են տարեցտարի կրկնվող եւ ոչինչ չասող նախադասություններ, որոնց մեկնաբանությունները համարում ենք անիմաստ:
ՀՌԱԿ հայտարարությունը 2010 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ
ՀՌԱԿ տնտեսական հանձնաժողովի ուսումնասիրությունները մեկ անգամ ևս փաստեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անհամապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին: Ստորև ներկայացված փաստերն առավել խոսուն են, քանի որ արտահայտում են վարչապետի թիմակիցների կազմած թույլիկ մի նախագիծ, հետեւաբար նմանատիպ փաստաթղթեր կազմողների մտավոր ունակությունների արդյունքում է ՀՀ տնտեսությունը հայտնվել "տխուր" իրավիճակում' իր ռեկորդային տնտեսական անկումով հանդերձ:
«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում զետեղված այլ մտային փայլատակումները նույնիսկ հակիրճ ներկայացնելու պարագայում, ընթերցողներից հայցում ենք ներողամտություն ու համբերություն:
Եվ այսպես, վայելեք.
էջ 65-ում կարդում ենք.
«ՀՀ պետբյուջեի ծախսերի ներքին ռեսուրսներով ապահովվածություն' հնարավորինս նվազեցնելով ֆինանսավորման արտաքին աղբյուրներից կախվածությունը»։
ՀՀ վարչապետի "հերոսություններից" է շատ կարճ ժամանակահատվածում ՀՀ արտաքին պարտքի եռապատկումը, հետեւաբար ի՞նչ ֆինանսական կախվածության նվազեցման մասին է խոսքը: Ավելին, ազգային անվտանգության տեսանկյունից ՀՀ ներկայիս կառավարության գործունեության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հայտնվել է վտանգավոր գոտում, քանի որ ՀՀ արտաքին պարտքը գերազանցում է պետական բյուջեն, իսկ նման իրավիճակում հայտնված պետությունները կորցնում են միջազգային ճնշումներին դիմադրելու ունակությունը եւ ստիպված գնում են զիջումների: Սա պատերազմական գործողությունների մեջ գտնվող Հայ Ազգի համար ազգային անվտանգության հիմքերը խարխլող լրջագույն խնդիր է, որի գոյության փաստի առջեւ մեզ եւ գալիք սերունդներին կանգնեցրել է "խելացի" մականունը կրող վարչապետը:
Էջ 70-ում կարդում ենք.
«Արտահանման ծավալների ավելացում»:
Ի՞նչ արտահանման մասին է խոսքը, երբ վերջին տարիներին դրամի արհեստական արժեւորման քաղաքականության արդյունքում փակվեցին բազմաթիվ արտադրական հզորություններ: Որպես ապացույց նշենք ներկայումս պարապուրդի մատնված, իսկ նախկինում ծաղկող ադամանդագործության ու ոսկերչության արդյունաբերական ոլորտը:
Հաջորդ «մտային մարգարիտները».
«Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն (էջ 64-65) եւ Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնելը (էջ 75), կամ Հայաստանում չի լինելու աղքատ կենսաթոշակառու (էջ 76)»...
Նմանատիպ մտքերը կարելի է դասել ցանկությունների եւ երազանքների ոլորտների շարքին, միայն ոչ օրենքում զետեղվելիք մտքերի, քանի որ ցույց չեն տրված կոնկրետ քայլեր այդ նպատակներին հասնելու համար:
Ակնհայտ է, որ օրենքների տրամաբանությունը հիմնված է լինում հստակ, հասկանալի եւ կյանքում կիրառելի գաղափարների վրա, հետեւաբար տարօրինակ են հնչում նախագծում զետեղված բազմաթիվ վերացական արտահայտություններ:
Այսպես, օրինակ' "Տնտեսական զարգացում" բաժնում որպես առաջնահերթ քայլեր կարդում ենք հետեւյալ վերացական մտքերը.
«Պարբերաբար կանցկացվեն տնտեսական, ներդրումային եւ գործարար համաժողովներ»: Վատ գաղափար չէ, բայց մի՞թե օրենքի մեջ գրելու նպատակահարմարությունն առկա է:
Նախագծում կարդում ենք նաեւ զավեշտի հասնող մտքեր.
«Սփյուռքահայ ներդնողների ներդրումների ներգրավման եւ դրանց արտադրանքի արտահանման խթանման քաղաքականություն»:
Այստեղ են ասել' եթե ՀՌԱԿ-ի դեմ մի 10 հատիկ «արմենական»
«կուսակցություն» ևս ստեղծի վարչապետը, ապա սփյուռքը առավել «կվստահի» հայրենի կառավարությանը ու կլծվի իր ողջ կարողությունը Հայրենիք տեղափոխելու գործին:
Նույն բաժնում կան նաեւ ռոմանտիզմ պարունակող գաղափարներ, որոնցից են.
«- ավելի նպատակային գործարար կապերի ստեղծում,
-կշարունակվեն աշխատանքները Հայաստանը տարածաշրջանում գործարար եւ ներդրումային միջավայրի «գերազանցության կենտրոն» դարձնելու ուղղությամբ»:
Մեկնաբանությունները անիմաստ են:
Հաջորդը անտեղյակության ոլորտից է.
Քիմիական արդյունաբերության զարգացման հստակ ուղղություններ նախանշելու փոխարեն 6-րդ էջում նշվում է. "ոլորտում կիրականացվեն հանրապետության քիմիական արդյունաբերության ներկա վիճակի վերլուծություն":
Փաստորեն' ՀՀ քիմիական արդյունաբերության լոկոմոտիվ հանդիսացող "Նաիրիտ" գործարանի ներկայիս "ղեկավարության" կողմից տարածվող լուրերն այն մասին,
որ տասնյակ միլիոն եվրոների ներդրում է սպասվում, հավատ չի ներշնչում նույնիսկ կառավարությանը, հակառակ պարագայում ինքնագովազդի առիթը բաց չէին թողնի վարչապետը եւ «Նաիրիտում» փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնող իր եղբայրը:
Հաջորդ մտային վարժանքները.
"Հայաստանը դարձնել բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոնուկլիդներ արտահանող երկիր" (էջ 7):
Նույն էջում, առանց հստակ հիմնավորումների, նախատեսվում է «փոքր եւ միջին ձեռնարկությունների դասակարգման վերանայում», ինչպես նաեւ եւ առանց մանրամասնությունների հռչակվում է, որ "կներդրվի ֆինանսական համահարթեցման նոր համակարգ" (էջ 8):
Գյուղատնտեսություն բաժնում որեւէ խոսք չկա գյուղատնտեսական արտադրության մրցունակության բարձրացման մասին, հատկապես Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությունից հետո այս ոլորտում ՀՀ-ի հանդեպ ծառացած մարտահրավերների դիմագրավման առումով, ինչպես նաեւ երկրում պարենային անվտանգության ապահովման իմաստով (էջ 9-10):
Էներգետիկայի բնագավառում կառավարությունն անտեսել է այնպիսի կարեւորագույն խնդիր, ինչպիսին է այլընտրանքային աղբյուրների օգտագործումը, որի ուղղությամբ վերջին տարիներին կարեւոր քայլեր են արվել:
Ոչինչ չի ասվում էլեկտրաէներգիայի արտահանման հարցում ՀՀ կառավարության միջոցառումների մասին: Պետք է հաշվի առնել, որ էներգետիկան ՀՀ տնտեսության ամենազարգացած ոլորտն է, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ տարածաշրջանում: ՀՀ արտահանման կարողությունն այս ոլորտում չի ներկայացված, մինչդեռ մինչ օրս օգտագործվում է էներգետիկ ռեսուրսների ընդամենը 1/3-րդ մասը, եւ ավելցուկն արտահանվում է Վրաստան ու Իրան, իսկ այս տարի պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Թուրքիա արտահանել 4,5 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կառավարությունն իր նախագծում շրջանցելով այս ամենը, փոխարենը' էներգետիկ ոլորտին առնչվող խնդիրները շարադրվել են ոչ թե մի բաժնում, այլ խառը' տարբեր բաժիններում եւ կան նաեւ կրկնություններ (էջ 10 եւ էջ 12): Կրկնողություններ կան նաեւ քիմիայի բնագավառը ներկայացնող բաժնում (էջ 6, էջ 10):
Արտաքին տնտեսական կապերի բաժինը անհասկանալիորեն հայտնվել է արտաքին քաղաքականության բաժնում (էջ 17): Սա եւս խոսում է նախագիծ կազմողների դիլետանտության մասին:
Թեեւ կառավարության գործունեության ծրագրում հռչակված է Հայաստանը վերածել «տարածաշրջանային կրթական կենտրոնի», այդուհանդերձ, կրթությանն առնչվող բաժնում որեւէ խոսք չկա այն քայլերի մասին, որոնք կարող են մոտեցնել այդ նպատակին: Չի խոսվում արտերկրից ուսանողներ ներգրավելու անհրաժեշտության, կրթության որակի բարելավման հստակ քայլերի մասին:
Գիտության ոլորտում եւս որեւէ հստակ քայլ կամ թվեր չեն ներկայացված, փոխարենը վերացական հայտարարություններ են: Գիտելիքահենք տնտեսություն կառուցող երկրում ոչ մի խոսք չկա, թե որքան գումարներ եւ ինչ նպատակներով պետք է հատկացվեն գիտության զարգացման համար, ընդ որում' ոչ միայն Երեւանում, այլեւ երկրի բոլոր մարզերում:
Առողջապահության ոլորտում եւս կառավարությունը ձգտելու է
«կազմակերպական ու կառուցվածքային վերափոխումների, օրենսդրական դաշտի բարելավմանը»(էջ 21): Չի խոսվում տեղական դեղագործական արդյունաբերության զարգացման խթանման մասին:
Բնապահպանության ոլորտում 2010 թ. կառավարության կարեւորագույն եւ գերակա խնդիրների շարքում բացակայում են հազարամյակի նպատակների շրջանակներում բնապահպանական անվտանգության ուղղությամբ նախատեսվող միջոցառումները: Փոխարենը' նորից հանդիպում ենք ընդհանուր, վերացական արտահայտությունների, որոնցից են'
«երկրում բնապահպանական իրավիճակի համակարգված բարելավում», (էջ 26), այն պարագայում, երբ 2009 թվականի հունվար - սեպտեմբեր ժամանակահատվածում բյուջեի մուտքերի մեջ բնօգտագործումից ստացվող մուտքերը նվազել են 53 տոկոսով:
Հարկային, մաքսային քաղաքականության եւ վարչարարության ոլորտում եւս նախատեսվում են. "գործող հարկային օրենսդրության հիման վրա, օրենսդրության կատարելագործում, ինչպես նաեւ կշարունակվեն հարկային եւ մաքսային օրենսդրությունների ու ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ աշխատանքները", (էջ 26-27):
Նախագծում ընդհանրապես չի խոսվում գերշահույթի մասին օրենքի մշակման ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ վարչապետը օլիգոպոլ ու մոնոպոլ համակարգի գործակատարն է եւ նրա գործունեությունը աղերս չունի ՀՀ քաղաքացիների շահերի հետ, մանավանդ որ հակառակ հանրային հնչեղությանը, կոռուպցիոն ռիսկերի կրճատման մասին եւս ոչինչ չի ասվում (էջ 18-19):
Նախագծում բազմաթիվ են տարեցտարի կրկնվող եւ ոչինչ չասող նախադասություններ, որոնց մեկնաբանությունները համարում ենք անիմաստ:
Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցության
լրատվական ծառայություն