Կարծիք

20.07.2015 22:57


Հանրությունը վճռականորեն պիտի մերժի հրամցվող ցանկացած սահմանադրական փոփոխություն

Հանրությունը վճռականորեն պիտի մերժի հրամցվող ցանկացած սահմանադրական փոփոխություն

Պետք է քննադատել ոչ թե սահմանադրական նախագծի դրույթները, այլ սահմանադրական փոփոխությունների գաղափարն առհասարակ: Հրապարակված նախագծի, հետագայում` նախագծերի, թեմայով քննարկումների, բանավեճերի մեջ ներքաշվելը բխում է բացառապես իշխանության շահերից: Թեման քաղաքականից իրավաբանական հարթություն տեղափոխելը ընդամենը խեղկատակություն է:

Ակնառու է, որ նախագիծը հանրության «դատին» ներկայացվել է ապագայում, «քննարկումների» արդյունքում, որոշ «վերափոխումների» ենթարկելու միտումով, ու այդ «վերափոխումներն» էլ փորձելու են որպես «հիմք» ծառայեցնել վերջնական տարբերակը լեգիտիմացնելու համար:

Շատ լավ գիտակցելով ռեժիմի էությունը, հանրությունը վճռականորեն պիտի մերժի վերջինիս կողմից հրամցվող ցանկացած սահմանադրական փոփոխություն:

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը