Հանրաքվեների անցկացման վերաբերյալ որոշումներ ԿԸՀ արտահերթ նիստում
2015թ. հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որին համապատասխան անհրաժեշտություն է առաջանում ընդունելու բազմաթիվ իրավական ակտեր (կարգեր, կանոններ) իրավահարաբերությունների լիակատար կանոնակարգումն ապահովելու նպատակով:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշվածով պայմանավորված, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում ընդունել է մոտ երկու տասնյակ որոշումներ, որոնցով սահմանվել են հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը, դրանց լրացման եւ պահպանման կարգերը, ինչպես նաեւ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումներում՝ սահմանելով, որ համապետական ընտրությունների հետ կապված առանձին իրավահարաբերություններ կարգավորող ԿԸՀ որոշումների դրույթները կիրառելի են նաեւ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման ժամանակ:
Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Տաթեւիկ Համբարձումի Ասատրյանին: