Տուսկն ու Ուորլիքը խոսում են Սարգսյան–Ալիև երկխոսության անհրաժեշտությունից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն մինչև տարվա վերջ կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ՋեյմսՈւորլիքը։
Նա հավելել է, որ դեռ քննարկվում են ԼՂ–ի կարգավորմանսկզբունքներըևտարրերը, բայց կողմերը դեռևս չեն հասել բանակցային սեղանի շուրջ քարտեզներով նստելու փուլին։
–Հուսովեմ՝ կհասնենքայնմակարդակին, որհարցերըքննարկենքմանրամասնևսիստեմատիկորեն,– ասել է Ուորլիքը,–մեզմտահոգումէերկու կողմում էլ առկա վստահությանբացակայությունը։ Դա խոչընդոտումէկարգավորմանգործընթացին։
Նա նաև ընդգծել է, որ հակամարտության համապարփակ կարգավորումը չի կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի:
–Դրա համար պետք է ԼՂ–ի ժողովրդի կամքի ազատ արտահայտումը՝ որպես համապարփակ կարգավորման մի մաս։ «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցում ասել եմ, որ այդ կարգավորման տարրերից մեկն էլ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը։ Սա կետերից մեկն է, որ բանակցությունների տարր է,–հավելել է ամերիկացի համանախագահը:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման վրա Իրանի և «վեցնյակի» համաձայնության հնարավոր ազդեցությանը, ամերիկացի համանախագան ասել է, որ դրա մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ հստակ կլինի, թե ուր է տանում Վիեննայի համաձայնությունը։
–Մենքցանկանում ենք, որամբողջտարածաշրջանումլինիխաղաղություն, ժողովրդավարությունևբարեկեցություն։ ԴավերաբերումէՀայաստանիբոլորհարևաններին,-ավելացրել է Ուորլիքը։
Նշենք, որ ԼՂ–ի խնդրին է անդրադարձել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով նույնպես այցով գտնվում է Հայաստանում: Այսօր հրավիրված ասուլիսում նա մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում առկա իրավիճակի կապակցությամբ։
–ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է Եվրամիության համար: ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունները, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը: Մենք խրախուսում ենք հետագա երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով: Շատ կարևոր է հարգել հրադադարի համաձայնությունը, զսպվածություն դրսևորել գործողություններում և հայտարարություններում,–ասել է Տուսկը։
Տուսկն ու Ուորլիքը խոսում են Սարգսյան–Ալիև երկխոսության անհրաժեշտությունից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն մինչև տարվա վերջ կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Նա հավելել է, որ դեռ քննարկվում են ԼՂ–ի կարգավորման սկզբունքները և տարրերը, բայց կողմերը դեռևս չեն հասել բանակցային սեղանի շուրջ քարտեզներով նստելու փուլին։
–Հուսով եմ՝ կհասնենք այն մակարդակին, որ հարցերը քննարկենք մանրամասն և սիստեմատիկորեն,– ասել է Ուորլիքը,–մեզ մտահոգում է երկու կողմում էլ առկա վստահության բացակայությունը։ Դա խոչընդոտում է կարգավորման գործընթացին։
Նա նաև ընդգծել է, որ հակամարտության համապարփակ կարգավորումը չի կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի:
–Դրա համար պետք է ԼՂ–ի ժողովրդի կամքի ազատ արտահայտումը՝ որպես համապարփակ կարգավորման մի մաս։ «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցում ասել եմ, որ այդ կարգավորման տարրերից մեկն էլ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը։ Սա կետերից մեկն է, որ բանակցությունների տարր է,–հավելել է ամերիկացի համանախագահը:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման վրա Իրանի և «վեցնյակի» համաձայնության հնարավոր ազդեցությանը, ամերիկացի համանախագան ասել է, որ դրա մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ հստակ կլինի, թե ուր է տանում Վիեննայի համաձայնությունը։
–Մենք ցանկանում ենք, որ ամբողջ տարածաշրջանում լինի խաղաղություն, ժողովրդավարություն և բարեկեցություն։ Դա վերաբերում է Հայաստանի բոլոր հարևաններին,-ավելացրել է Ուորլիքը։

7or.am