Լրահոս

20.07.2015 23:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73.6 կմ-ին իրար են բախվել «Հունդայի Էլանտրա» և «Մերսեդես-Բենց ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով վարորդները, «Հունդայի Էլանտրա»-ի 2 ուղևորները և «Մերսեդես-Բենց ՄԼ-320»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 04.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 17.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Զանֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և «Օպել Զանֆիրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 12.30-ին, «ՎԱԶ-2121» ավտոմեքենան Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել է «ԲՄՎ-523» մակնիշի ավտոմեքենային. «ԲՄՎ-523»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հուլիսի 19-ին, ժամը 13.00-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Հուլիսի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքից Շահումյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհին` Շահումյան գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` հուլիսի 20-ին մահացել է: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցի հիվանդանոցի խաչմերուկի մոտ գտնվող կանգառի դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 07.20-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին կորցրել է ինքնակառավարումը և շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Եղվարդ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Մարչ», «Մերսեդես» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ը այրվել է: «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքնան Աղվերան-Արզական ճանապարհի 9-րդ կմ-ին` Արզական գյուղի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել դաշտամիջում հանգստացող 61-ամյա կնոջ, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը և 61-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Դայվո» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Ղանդիլյան և Խրիմյան Հայրիկի փողոցների խաչմերուկում բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային: «ԳԱԶ-24»-ի 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն:

*** Հուլիսի 19-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը