Լրահոս

13.11.2009 16:06

Արծվիկ Մինասյան. «Երբ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվեց վարչապետ, մենք ունեցանք տնտեսական կաթված»

Արծվիկ Մինասյան. «Երբ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվեց վարչապետ, մենք ունեցանք տնտեսական կաթված»

-Երբ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվեց վարչապետ, և ամբողջ քաղաքականությունը, ըստ էության, տեղափոխվեց դրամավարկային քաղաքականության դաշտ, մենք ունեցանք տնտեսական կաթված, և սա չպետք է թաքցնել,- «Փաստարկ» ակումբում կառավարության տնտեսական քաղաքականության մասին խոսելիս ընդգծել է Արծվիկ Մինասյանը։

Նա նշել է, որ տնտեսական քաղաքականության մեջ տեղի ունեցավ հարկաբյուջետային քաղաքականության զիջում դրամավարկային քաղաքականության օգտին, և տնտեսությունն սկսեց կաթվածահար լինել։

Նրա կարծիքով այն, ինչ հայտարարում է կառավարությունն ի դեմս վարչապետի, և այն, ինչ ներկայացվում է, որևէ առնչություն չունեն իրար հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։