Աշխարհ

21.07.2015 02:36


ՌԴ–ում երեխայի մումիա են հայտնաբերել

ՌԴ–ում երեխայի մումիա են հայտնաբերել

ՌԴ Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանում հայտնաբերել են մոտ 6-7 հազ տարի առաջ մահացած փոքր տղայի մումիա: Այս մասին տեղեկացնում է «Вести.ru»-ն:

Գիտնականների տիրապետության տակ են 3D տեսածրման արդյունքում ստացած տվյալները:

«Որևէ պաթոլոգիական փոփոխություն մենք չենք նկատել: Սակայն կան ապացույցներ, որ երեխան, հավանաբար, տառապում էր թերսնումից և հիվանդություններից: Դա երևում է ոսկորների վիճակից», - հայտնել է հնամարդաբան Սերգեյ Սլիպչենկոն Տյումենից:

Տոմոգրաֆի միջոցով հաջողվել է հայտնաբերել փոքր մետաղյա ծիսական կացին, ինչը թույլ է տվել գիտնականներին ենթադրել, որ կեչուց սարքած փոքր սարկոֆագում գտնվում է տղա: Սակայն մումիային հասնելու համար գիտնականներին անհրաժեշտ է շերտ առ շերտ վերացնել կեչու շերտերը:

Գիտնականները հայտնել են, որ մումիայի հասակը կազմում է մոտավորապես 1 մ։ Տղայի մոտ առկա են ինչպես կաթնատամները, այնպես էլ մշտական սեղանատամները:

Մետաղական կացնի հետ հայտնաբերվել են նաև արծաթե և ուլունքաշար օղակներ։ Մումիայի ողջ մարմինը և դեմքը պատված են պղնձե թիթեղներով, որոնց նշանակությունը գիտնականների համար այդպես էլ պարզ չէ: Նշվում է, սակայն, որ հստակ հայտնի է՝ հավերժ սառնության պայմաններում պղինձը նպաստում է մումիֆիկացմանը:

Մումիայի ուսումնասիրումը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ գիտնականներին անհրաժեշտ է ևս մեկ տեսածրում: Միաժամանակ, Տյումենի լաբորատորիայում գիտնականներն ուսումնասիրելու են տղայի ստամոքսում առկա հողը՝ մակաբույծների առկայությունը պարզելու նպատակով:

Նշվում է, որ նախքան ուսումնասիրությունների վերսկսումը՝ երեխայի մնացորդները պահպանվելու են Սալեխարդում գտնվող Շեմանովսկու անվան թանգարանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը