Աշխարհ

20.07.2015 21:23


Ամերիկացիների մեծ մասը դեմ է միասեռ ամուսնություններին

Ամերիկացիների մեծ մասը դեմ է միասեռ ամուսնություններին

Ամերիկացիների 41 տոկոսը դեմ է արտահայտվել ԱՄՆ–ի Գերագույն դատարանի որոշմանը՝ բոլոր 50 նահանգներում միասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին վկայում են «GFK» սոցիոլոգիական կազմակերպության հարցումների ադրյունքները՝ պատվիրված «Associated Press»-ի կողմից։

Նշվում է, որ նահանգներում միասեռ ամուսնություններն օրինականացնելու վերաբերյալ ամերիկյան իշխանությունների որոշմանը կողմ է արտահայտվել 39 տոկոսը, դեմ՝ 41 տոկոսը, իսկ 18 տոկոսն էլ հայտնել է, որ չեզոք է վերաբերվում այդ որոշմանը:

Տարաձայնությունները կապված են նաև միասեռ ամուսնությունների կրոնական կողմի հետ: Այսպես, օրինակ, հարցվածների 56 տոկոսն ընդգծում է, որ իշխանություններն առաջին հերթին պետք է պաշտպանեն կրոնական ազատությունները, իսկ 39 տոկոսի կարծիքով՝ գեյերի և լեսբուհիների իրավունքները:

Ուշագրավ է նաև, որ կաթոլիկների 48 տոկոսը կողմ է արտահայտվել միասեռ ամուսնություններին, իսկ դեմ՝ ընդամենը 32 տոկոսը։ Ավետարանական քրիստոնյաների 10-ից 7-ը բացասական է արտահայտվել միասեռ ամուսնությունների գաղափարին:

Քաղաքացիների 60 տոկոսը կարծում է, որ հարսանիքների կազմակերպիչներին անհրաժեշտ է թույլատրել հրաժարվել միասեռ հարսանիքներ կազմակերպելուց, ընդ որում՝ 2015թ. սկզբին այդ ցուցանիը կազմում էր 52 տոկոս։ Սակայն, միաժամանակ, 51 տոկոսի կարծիքով, որևէ կազմակերպություն չպետք է հրաժարվի գեյերին ծառայություն մատուցելուց՝ ելնելով կրոնական նկատառումներից, իսկ 46 տոկոս ամերիկացիների համար դա ընդունելի է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը