Հուլիսի 18-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ 1959 թ. ծնված Հայրիկ Վ.-ն իր մոտ եղած դեղատուփի մեջ թմրանյութ է պահում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հայրիկ Վ.-ն հայտնաբերվել է Այնթապ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանի մոտ: Նա իր մոտ եղած տուփը դեն է նետել և փորձել փախչել, սակայն ոստիկանության ծառայողների կողմից փախուստը կանխվել է: Կատարված արձանագրությամբ Հայրիկ Վ.-ի նետած դեղահաբի տուփը զննվել է, որի մեջ առկա է եղել յուրահատուկ սուր հոտով կիսաչոր, մանրացված կանեփանման զանգված: Հայրիկ Վ.-ն հայտարարել է, որ նշված զանգվածն իրենն է, ձեռք է բերել Այնթապ գյուղի դաշտերից և պահում է իր մոտ` որպես թմրանյութ իր օգտագործման համար: Հայրիկ Վ.-ի կողմից մատնացույց արված դաշտից արմատախիլ է արվել 1 կգ 130 գ կշռով 8 բույս: Հայտնաբերվածն ուղարկվել է ԴՔՓ: Նախապատրաստվում են նյութեր:
Թմրանյութ` դեղատուփում