Լրահոս

13.11.2009 15:30

Խոզի գրիպով վարակվածների թիվը ՀՀ–ում հասել է 11–ի

Խոզի գրիպով վարակվածների թիվը ՀՀ–ում հասել է 11–ի

Հայաստանում խոզի գրիպով վարակվածների թիվը հասել է 11-ի։ Այս մասին «7օր»-ին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Շուշան Հունանյանը։

-Այսօր երկրում արձանագրվել է H1N1 վիրուսի ախտորոշման 11 դեպք։ Այս պահին վարակվածներից 8-ը պառկած են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ 3-ը դուրս են գրվել։

Շ. Հունանյանը նշել է, որ նախորդ օրվա համեմատ վարակվածների թիվն ավելացել է 5-ով։

-Նրանցից մեկը տաքսու վարորդ է, մնացած 4-ը մեկ ընտանիքի անդամներ են։ Ընտանիքի անդամներից մեկը եկել է Օմսկ քաղաքից և վարակել տան անդամներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։