Աշխարհ

20.07.2015 18:20


Լատվիայի վերնախավին դուր չի եկել նորընտիր նախագահի համեստ պահվածքը

Լատվիայի վերնախավին դուր չի եկել նորընտիր նախագահի համեստ պահվածքը

Լատվիայի վերնախավը բացասական է գնահատում երկրի նորընտիր նախագահ Ռայմոնդ Վեյոնիսի պահելաձևը: «Вести.ru»-ի փոխանցմամբ` որոշ մարդկանց դուր չի եկել, որ Վեյոնիսը ոչ միայն մնացել է ապրելու իր բնակարանում, և շարունակում է գնումներ անել շուկայից, այլ նաև այն հանգամանքը, որ նա Լատվիայի ռուսալեզու բնակիչների հետ ռուսերենով է շփվում:

Պետական լեզվի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Վեյսբերգը նույնիսկ հայտարարել է, որ Վեյոնիսը պարտավոր է խոսել միայն լատվիերեն:

Ինչ վերաբերում է նախագահի՝ հունիսի 3-ին ընտրած բնակավայրին, ապա Լատվիայի վերնախավի կարծիքով նման պահելաձևը վարկաբեկում է պետության հեղինակությունը ԵՄ-ի աչքում։

Պաշտոնական վարվելակարգի մասնագետ Այա Ստրաումանեն էլ հայտարարել է, որ Վեյոնիսի սովորությունները ոչ այլ ինչ են, քան քմահաճույքներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը