Վրաստանում պատահաբար անտիկ գերեզմանոցներ են հայտնաբերել
Ուշագրավ բացահայտում են արել վրացական հողաբարելավման ընկերության աշխատակիցները: Վրաստանի արևելյան հատվածում գտնվող Գանտիադի և Բոսլեբի գյուղերի մոտակայքում ոռոգման համակարգի վրա աշխատելու ժամանակ նրանք հայտնաբերել են հնագույն գերեզմանոցներ:
Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, բացահայտման վայր ժամանած Վրաստանի ազգային թանգարանի մասնագետները կարծիք են հայտնել, որ հայտնաբերված 2 գերեզմանոցներում, որոնք, ենթադրաբար, պատկանում են ուշ անտիկ դարաշրջանին, թաղված են հայտնի ունևոր մարդիկ:
Հարուստ գերեզմանոցներում հայտնաբերվել են ապակյա տարբեր գույների իրեր, հռոմեական արծաթե մետաղադրամներ, փոքր բրոնզե զանգակներ, ոսկե կախազարդեր, ականջօղեր և I-IV դդ. պատկանող այլ իրեր:
«Հայտնաբերված իրերը վկայում են այն մասին, որ I-IV դդ. այս շրջանում ապրում էր սոցիալապես զարգացած հասարակություն, որն ուներ տնտեսական և մշակութային սերտ կապեր Հռոմի և Սիրիայի հետ», - հայտարարել է պեղումների վայր այցելած Վրաստանի հուշարձանների պահպանման և մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն` նշելով, որ նախատեսվում է երկարաժամկետ արշավային նախագիծ մշակել՝ տվյալ տարածքի ուսումնասիրման նպատակով:

7or.am