Մինչև հանրաքվեն Սերժ Սարգսյանը պետք է ՀՀԿ նախագահի պաշտոնից հրաժարական տա
Իմ տեսակետով՝ կարելի է նոր Սահմանադրությանը նվիրված հանրային քննարկմանը մասնակցել, ինչպես նաև մասնակցել հանրաքվեին ու ասել «այո» կամ «ոչ», սակայն պետք է դնել երկու նախապայման. հակառակ դեպքում պետք է այլ քայլերի գնալ, որը հետագա քննարկման թեմա է: Այդ պահանջներն են՝ 1. Մինչև հանրաքվեն Սերժ Սարգսյանը պետք է ՀՀԿ նախագահի պաշտոնից հրաժարական տա, 2. Ընտրական օրենսգրքում կատարվի փոփոխություն, և հրապարակվեն հանրաքվեին մասնակցած անձանց ցուցակները:
Եթե այդ պահանջները մերժվեն, նշանակում է, որ. 1. Սերժ Սարգսյանը փորձելու է պահել իշխանությունը ՀՀԿ նախագահի պաշտոնի միջոցով։ 2. Հանրաքվեի ժամանակ, ինչպես միշտ, օգտագործվելու են երկրից բացակայողների ձայները:
Նման պահանջները մերժելուց հետո այլևս ոչինչ չեն կարող ասել նրանք, ովքեր փորձում են համոզել, որ այս Սահմանադրությունն ունի ինչ-որ դրական կողմեր: Մյուս կողմից, միջազգային կազմակերպությունները ևս չեն կարող ասել, որ սահմանադրական քննարկումները մերժողները դեստրուկտիվ ուժեր են: Այդ պահանջները կարող են նոր իրավիճակ ստեղծել և մեզ մտահոգող խնդիրները հստակ ներկայացնել բոլոր շահագրգիռ կողմերին:
Մինչև հանրաքվեն Սերժ Սարգսյանը պետք է ՀՀԿ նախագահի պաշտոնից հրաժարական տա
Իմ տեսակետով՝ կարելի է նոր Սահմանադրությանը նվիրված հանրային քննարկմանը մասնակցել, ինչպես նաև մասնակցել հանրաքվեին ու ասել «այո» կամ «ոչ», սակայն պետք է դնել երկու նախապայման. հակառակ դեպքում պետք է այլ քայլերի գնալ, որը հետագա քննարկման թեմա է:
Այդ պահանջներն են՝
1. Մինչև հանրաքվեն Սերժ Սարգսյանը պետք է ՀՀԿ նախագահի պաշտոնից հրաժարական տա,
2. Ընտրական օրենսգրքում կատարվի փոփոխություն, և հրապարակվեն հանրաքվեին մասնակցած անձանց ցուցակները:
Եթե այդ պահանջները մերժվեն, նշանակում է, որ.
1. Սերժ Սարգսյանը փորձելու է պահել իշխանությունը ՀՀԿ նախագահի պաշտոնի միջոցով։
2. Հանրաքվեի ժամանակ, ինչպես միշտ, օգտագործվելու են երկրից բացակայողների ձայները:
Նման պահանջները մերժելուց հետո այլևս ոչինչ չեն կարող ասել նրանք, ովքեր փորձում են համոզել, որ այս Սահմանադրությունն ունի ինչ-որ դրական կողմեր: Մյուս կողմից, միջազգային կազմակերպությունները ևս չեն կարող ասել, որ սահմանադրական քննարկումները մերժողները դեստրուկտիվ ուժեր են: Այդ պահանջները կարող են նոր իրավիճակ ստեղծել և մեզ մտահոգող խնդիրները հստակ ներկայացնել բոլոր շահագրգիռ կողմերին:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից