Աշխարհ

20.07.2015 09:50


Գերմանիան մտադիր է ընդլայնել տնտեսական համագործակցությունն Իրանի հետ

Գերմանիան մտադիր է ընդլայնել տնտեսական համագործակցությունն Իրանի հետ

Գերմանիայի տնտեսության նախարար և փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն Իրանի ղեկավարության հետ կքննարկի երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «Deutsche Welle»–ին հղումով։

Գաբրիելի խոսքերով՝ իրանական միջուկային խնդրով ձեռք բերված համաձայնությունն Իրանի հետ տնտեսական հարաբերությունները կայունացնելու հիմք է ստեղծել։

Նշվում է, որ գերմանական պատվիրակությունը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, ինչպես նաև տեղական մի շարք նախարարների հետ։

Գերմանիայի առևտրա–արդյունաբերական պալատների դաշնային միության նախագահ Էրիկ Շվայցերը գերմանացի նախարարի այցն Իրան անվանել է «ոգեշնչող ազդանշան» գերմանական բիզնեսի համար։

Նշենք, որ Զիգմար Գաբրիելը վերջին 15 տարվա ընթացքում Իրան այցելած առաջին գերմանացի նախարարն է, ինչպես նաև առաջին արևմտյան պաշտոնյան, ով Իրան է ժամանել միջուկային համաձայնությունից հետո։

Ավելի վաղ Իրանի առաջնորդ Ռոուհանին հայտարարել էր, որ համաձայնագրի ստորագրումից հետո երկիրը կսերտացնի հարաբերությունները հարևանների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը