Լրահոս

20.07.2015 10:03


ՃՏՊ Եղվարդի խճուղում՝ բենզալցակայանի մոտակայքում

ՃՏՊ Եղվարդի խճուղում՝ բենզալցակայանի մոտակայքում

Հուլիսի 19-ին՝ ժամը 22.32-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում` բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Եղվարդ 6-րդ կմ-ի մոտակայքում 1963թ. ծնված Գ. Ն.-ի վարած «Մերսեդես C» մակնիշի 30LՍ355 պետհամարանիշի ավտոմեքենան, բախվել է էլ. սյանը և բռնկվել, 1970թ. ծնված Է. Ա.-ի վարած «Նիսսան մարչ» մակնիշի 34ZL260 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի հողաշերտին, իսկ «Օպել Աստրա» մակնիշի 35LP803 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել հարակից բլրակին (մոտ 4 մ) և շրջվել. վերջինիս վարորդ՝ 1954թ. ծնված Ի. Կ.-ն մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին, մարվել` 22.59-ին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը