Լրահոս

13.11.2009 14:49

ՀՅԴ–ն ՀՀ առաջին նախագահին պատասխան կտա

ՀՅԴ–ն ՀՀ առաջին նախագահին պատասխան կտա

ՀԱԿ ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ մասնավորապես դրանում ՀՅ Դաշնակցությանը վերաբերող հատվածները մեկնաբանելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշել է, թե իր կարծիքով՝ առաջին նախագահը դրա մասին դեռևս ավելի լուրջ և ավելի ընդգրկուն պատասխան կստանա։

Վերանշյալի վերաբերյալ իր կարծիքն արտահայտելիս նա նշել է, որ առաջին նախագահը, ինչպես միշտ, հիմնական թիրախ է հայտարարել Դաշնակցությանը և ընդհանրապես Հայ դատի գաղափարախոսությունը, սակայն, Ա. Մինասյանի կարծիքով, Հայ Դատի գաղափարախոսությունն այլընտրանք չունի։

-Առաջին նախագահի երեկվա արտահայտած միտքը իշխանություններին պարզ գործարքի առաջարկություն էր։ Ցավում եմ, որ այս քաղաքականությունը տանում է ընդդիմությունը թուլացնելուն, այլ ոչ թե ընդդիմադիր դաշտն ուժեղացնելուն։ Սա հարված է ընդդիմադիր դաշտին, որից տուժելու է ժողովուրդը, և իշխանության ձեռքերն ավելի ազատ են լինելու հայ-թուրքական հարաբերությունների այս գործընթացը շարունակելու հարցում,- հավելել է նա։

Անդրադառնալով նաև վերջին շրջանում նկատվող՝ հայ-թուրքական արձանագրությունների դեմ ուղղված ՀՅԴ գործողությունների պասիվությանը, Ա.Մինասյանն ընդգծել է, որ իրենց պայքարը դադարի փուլ չի մտել, և ներկայումս ՀՅԴ-ն մարզային այցելությունների միջոցով փորձում է ակտիվացնել նաև մարզերում գտնվող քաղաքացիներին, ովքեր բացառապես միակողմանի իշխանական տեղեկատվություն են ստանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։