ՃՏՊ Արմավիրի մարզում. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում (լուսանկարներ)
Հուլիսի 18-ին, ժամը 17.48-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի 1-ին ստորգետնյա անցումում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թաիրով գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես-C240» մակնիշի 34 ZR 965 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից կառուցված քարե պատնեշին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1997 թ. ծնված Լ. Մ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: