Լրահոս

13.11.2009 14:20

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի շահերից է բխում

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի շահերից է բխում

-Ես կարծում եմ, որ հենց Թուրքիայի շահերից է բխում Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը,-ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը, ապա շարունակել,-քանի որ եթե Թուրքիան իսկապես ուզում է ավելի մեծ և ավելի կարևոր դեր խաղալ հարավկովկասյան տարածաշրջանում, քան  նախկինում է ունեցել, պետք է որ օգտվի այս հնարավորությունից և արձանագրությունների վավերացմամբ ապացուցի իր կամքը։

Դեսպանը նշել է, թե որևէ քաղաքական որոշում ընդունելու համար երրորդ երկրի վրա ազդեցություն գործելը միշտ դժվար է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։